Նոյեմբերի 3-ին Բելառուսում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարտին Վոյցեխովսկին կանչվել է Բելառուսի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին ԲԵԼՏԱ-ին հայտնել են Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Լեհ դիվանագետին խիստ բողոք է ներկայացվել նոյեմբերի 2-ին Լեհաստանի Հանրապետության ինքնաթիռի կողմից Բելառուսի Հանրապետության պետական սահմանի հերթական խախտման կապակցությամբ։ Պահանջվել է միջադեպի մանրակրկիտ հետաքննություն և գործուն միջոցների ձեռնարկում՝ հետագայում նմանատիպ դեպքերը բացառելու համար», - ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Արտաքին գործերի նախարարությունը լեհական կողմին վճռականորեն մատնանշել է սահմանային գոտում թռիչքների իրականացման հանդեպ անփույթ վերաբերմունքի սկզբունքային անթույլատրելիությունը։





























