Գերմանիայի հրեական ուսանողական միությունը (JSUD) նշում է համալսարաններում հակաիսրայելական և հակասեմական տրամադրությունների աճը, գրում է Bild-ը։ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո հրեա ուսանողները Գերմանիայում իրենց ապահով չեն զգում։
«Շատ ուսանողներ այլևս չեն համարձակվում իրենց հրեա անվանել և կրել Դավթի աստղը», - Focus ամսագրին ասել է JSUD-ի փոխնախագահ Նոամ Պետրին:
Նա նշել է, որ ուսանողների զգալի մասը վախենում է ընդհանրապես համալսարան հաճախել։





























