Իսրայելի Ազգային անվտանգության ծառայությունը աննախադեպ նախազգուշացում է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին այս պահին հնարավորինս զերծ մնալ արտասահման մեկնելուց, իսկ արտասահմանում լինելու դեպքում, թաքցնել Իսրայելին իրենց պատկանելիությունը: Այս մասին հայտնում է Vesti Israel-ը։
Քաղաքացիներին հասցեագրված ուղերձում կոչ է արվում «մեծ զգուշավորություն հանդես բերել արտերկրում գտնվելու ժամանակ» և հնարավորինս թաքցնել Իսրայելին և հրեա ժողովրդին պատկանելիությունը:
Խորհուրդ է տրվում խուսափել հատկապես Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Կովկասի և Իրանին հարակից երկրներ ճանապարհորդելուց։ Բացի այդ, խորհուրդ է տրվում չկրել այնպիսի իրեր, որոնք կնույնականացնեն իսրայելցու կամ հրեայի հետ:
Նախազգուշացումն արվել է ամբողջ աշխարհում հակասեմականության աճի ֆոնին, ներառյալ այն երկրներում, որոնք մինչև վերջերս անվտանգ էին համարվում հրեաների համար:





























