Բրազիլիայի Պարանա նահանգի դաշնային եւ ռազմական ոստիկանության աշխատակիցները թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի գործողության ժամանակ գյուղական վայրում հայտնաբերել են բունկեր, որտեղ գտնվել է ավելի քան 7 տոննա թմրախոտ, ինչպես նաեւ հրացաններ եւ զինամթերքներ, տեղեկացրել է նահանգի ռազմական ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Խոզաբուծարանի տարածքում, ստորգետնյա բունկերում հայտնաբերվել է մեծ քանակությամբ թմրանյութ, որը նման է կանեփի, դրա ընդհանուր քաշը կազմել է մոտ 7 235 կիլոգրամ։ Առգրավվել են նաեւ երկու հրացան՝ 4,62 տրամաչափի, եւ 5,56 տրամաչափի մեկ հրացան, 257 փամփուշտ՝ 7,62 տրամաչափի եւ 5,56 տրամաչափի 400 փամփուշտ»,- նշվել է Պարանայի ռազմական ոստիկանության կայքի հաղորդագրությունում։
Ֆերմայի տարածքում խուզարկության պահին մարդիկ չեն եղել, չնայած զենքը լիցքավորված էր, իսկ զինամթերքների մի մասը՝ տեղավորված տակտիկական պայուսակներում։ Դաշնային ոստիկանությանն է հանձնվել նաեւ տեղամասում գտնվող Toyota մեքենան։





























