Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնտեսագետները կառուցել են համաշխարհային երկու առեւտրային բեւեռների մոդել, որոնց կարող է հանգել համաշխարհային տնտեսությունը։

ԱՄՀ փորձագետները նշել են այսպիսի սցենար. առաջանում են երկու բեւեռներ, որոնցից մեկը կգլխավորեն ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը, երկրորդը՝ Չինաստանը եւ Ռուսաստանը։ Երկու միավորումների միջեւ որեւէ փոխգործակցություն չի լինի, զինված հակամարտությունն Ուկրաինայում չի լինի բեւեռների բաժանման հիմնական պատճառը։

«Վերջին տարիներին առեւտրային սահմանափակումներն այնպիսի ոլորտներում, ինչպիսին են հումքային ապրանքները եւ կիսահաղորդիչները, որոնք համարվում են կրիտիկականորեն կարեւոր ազգային անվտանգության եւ ռազմավարական մրցակցության համար, ավելի հաճախ են գերակայում գլոբալ տնտեսական ինտեգրման եւ նրա ընդհանուր շահերի համեմատ»,- նշել են փորձագետները։

Բացի այդ, կորոնավիրուսի համավարակը առեւտրային պատնեշներ մտցնելու պատճառ դարձավ բժշկական ապրանքների եւ սննդամթերքների ոլորտում։