Ոստիկանությունը շարունակում է անհայտ ուղղությամբ փախած զինված տղամարդու որոնումները, որը չորեքշաբթի Համբուրգի դպրոցում սպառնացել էր ուսուցչուհուն, ՌԻԱ Նովոստիին հայտնել են իրավապահները։

«Այն բանից հետո, երբ դասարան ներխուժած անձը սպառնացել է ուսուցչուհիներից մեկին և   ցույց տվել զենքը, նա  սենյակից փախել է անհայտ ուղղությամբ։ Եվ այս առնչությամբ ոստիկանություն է ժամանել։ Մենք տեղում ենք ուժեղացված կազմով, ուսումնական տարածքներում խուզարկություններ են կատարվում,  կան մի քանի  շենքեր, որոնք նույնպես այս  դպրոցին են պատկանում։ Այս միջոցառումները ներկայումս շարունակվում են»,- ասել է Համբուրգի ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքի արևմուտքում գտնվող դպրոցից հաղորդումներ են ստացվել երկու երիտասարդի մասին, որոնցից մեկը զենքը ձեռքին սպառնացել է ուսուցչին։ Հայտնի չէ՝ արդյոք նրանք այդ դպրոցի սաներ  են եղել։ Երեխաները տարհանվել են։