Լիտվայում մոտ 70 մլն եվրո արժողությամբ թմրանյութի խոշոր խմբաքանակ է առգրավվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է մաքսային վարչության ներկայացուցիչ Գեդիմինաս Կուլիկաուսկասը։

«Վիլնյուսում միջազգային գործողության ընթացքում առգրավվել է է մոտ կես տոննա սինթետիկ թմրանյութ պարունակող բեռ։ Սև շուկայում դրանք կարող են արժենալ մինչև 70 միլիոն եվրո», - ասաց նա:

Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ սա այս և վերջին տարիներին առգրավված թմրամիջոցների ամենամեծ խմբաքանակն է։ «Առգրավված թմրանյութերի նման քանակությունը վկայում է այն մասին, որ դրանք, ամենայն հավանականությամբ, նախատեսված չեն եղել Լիտվայի շուկայի համար, այլ շատ ավելի հեռու պետք է գնային», - ասել է Կուլիկաուսկասը:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը ճնշելու գործողությանը մասնակցել են Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի ներկայացուցիչներ: