Պատերազմի սկզբից  զոհված 39 իսրայելցիների սերմնահեղուկը հանվել է նրանց մարմիններից՝ նրանց ընտանիքների կողմից ապագա բեղմնավորման համար օգտագործելու համար, հայտնել է Քնեսեթի առողջապահության կոմիտեն:

Առողջապահության նախարարության մեղմ կանոնների համաձայն՝ մահացած տղամարդկանց ամուսինները և ծնողները կարող են պահանջել սերմնահեղուկի հավաքում: Պրոցեդուրան ամենաարդյունավետն է մահվանից հետո առաջին 24 ժամվա ընթացքում, սակայն կարող է իրականացվել նաև մի քանի օրվա ընթացքում, գրում է Times of Israel-ը։

Ոչ պատերազմական  ժամանակներում ամուսինները կարող են պահանջել այս միջոցառումը, սակայն ծնողները պետք է դիմեն ընտանեկան դատարան՝ թույլտվություն ստանալու համար: Վերջին պահանջը հանվել է անցյալ շաբաթ։

Տղամարդկանցից 32-ը, որոնցից սերմնահեղուկ է հավաքվել, զինվորներ են եղել, իսկ յոթը` քաղաքացիական անձինք: