Ինդոնեզիայի ՌՕՈւ ռազմական ինքնաթիռը կործանվել է Պասուրուանում (Արեւելյան Ճավա), տեղեկացրել է ինդոնեզական Detik պորտալը։
Ինքնաթիռը կործանվել է Պասուրուանից ոչ հեռու, Բրոմոյի լեռներում։ Ինդոնեզիայի ՌՕՈւ տվյալների հավաքման եւ մշակման կենտրոնի ղեկավար Աբդուլ Մուհարին հաստատել է ինքնաթիռի կործանման փաստը։
«Այո»,- կարճ պատասխանել է նա այն հարցին, թեարդյոք տեղյակ է կատարվածին։
Ինքնաթիռի կործանման ժամանակագրությունն առայժմ հայտնի չէ, այդ թվում եւ այն, թե արդյոք զոհեր կան։ Սոցցանցերում հայտնված տեսանյութերում երեւում է, որ ինքնաթիռն ունեցել է ТТ-3103 համարը։





























