Բնապահպանների, կենսաբանների, աշխարհագրագետների և երկրաբանների մեծ թիմը հիմնավոր ուսումնասիրություն է կատարել, որով ապացուցել է, որ հին Եվրոպայի՝ որպես ամբողջովին անտառներով ծածկված մայրցամաքի նախկին պատկերացումը սխալ է եղել:
Ինչպես հաղորդում է Science Advances-ը, գիտական շրջանակներում երկար ժամանակ ենթադրվում էր, որ 116,000-ից 129,000 տարի առաջ՝ Եվրոպայում ժամանակակից մարդու հայտնվելուց քիչ առաջ, այն ծածկված է եղել խիտ անտառներով:
Նոր հետազոտությունը կասկածի տակ է դրել այս տեսությունը: Պարզվել է, որ մայրցամաքի միայն կեսն են կազմել անտառները, իսկ մնացած տարածքները զբաղեցրել են մարգագետիններն ու սավաննաները, հաղորդում է Planet Today-ը։
Եզրակացություններն արվել են տարբեր, ներառյալ մարգագետնային բույսերի ծաղկափոշու ուսումնասիրության հիման վրա, մինչդեռ ավելի վաղ ուսումնասիրությունները կենտրոնացած են եղել ծառերի նմուշների վրա:
Գիտնականներն օգտագործել են բնական պայմանները վերականգնելու ժամանակակից մեթոդը, որն օգնել է գնահատել տարբեր բույսերի քանակը յուրաքանչյուր տարածաշրջանում որոշակի ժամանակահատվածներում: Մոդելավորումը ցույց է տվել, որ ուսումնասիրված ժամանակահատվածում մայրցամաքը ծածկված է եղել ընդարձակ մարգագետիններով և սավաննաներով։




























