Հետազոտության համաձայն, անցյալ տարի յուրաքանչյուր 12-րդ իտալացին հայտնվել է ծայրահեղ աղքատության պայմաններում։

Պատճառները մի քանիսն են, դրանց թվում են արժեզրկումը, աճի ցածր  տեմպերը և սոցիալական օգնության կրճատումները, հայտնում է Euronews-ը։

Վիճակագրության ազգային ինստիտուտի տվյալներով, անցյալ տարի յուրաքանչյուր 12-րդ իտալացին ապրել է ծայրահեղ աղքատության պայմաններում:

Եվ այս թվերն անընդհատ աճում են. ավելի ու ավելի շատ մարդիկ չեն կարողանում գնել առաջին անհրաժեշտության ապրանքներ, ինչպիսիք են սնունդը կամ հագուստը:

Դժվարություններ կրող ընտանիքները սրա համար մեղադրում են իտալական կառավարությանը և սոցիալական վճարումների վերջին կրճատումներին: Եվ եթե նայենք եվրոպական մյուս երկրներին, ապա այնտեղ վիճակն ավելի լավ չէ։