Հնդկաստանի հյուսիսում, Հիմաչալ-Փրադեշ նահանգի Կուլու շրջանում հայտնաբերվել են երկու ռուս զբոսաշրջիկների՝ 37-ամյա Մաքսիմ Բելեցկու եւ 21-ամյա Աննա Ռանցեւայի մարմինները, տեղեկացրել է The Times of India-ն։

Նշվել է, որ հանգուցյալների բջջային հեռախոսները եւ անձնագրերը հայտնաբերվել են դիերից ոչ հեռու։

Ոստիկանությունը գտել է նաեւ գրություն, որը, հավանաբար, գրել է 21-ամյա Աննա Ռանցեւան, որում նա խնդրում է իր հեռախոսը դեսպանության միջոցով ուղարկել Ռուսաստան։

Մյուս գրությունով խնդրվում է նրանց երկուսի իրերն ուղարկել Ռուսաստանի դեսպանություն։ Հնդկաստանի իրավապահ մարմինները հետաքննում են այս պատահարը որպես երկակի ինքնասպանություն։

Ինչպես տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն, ռուսաստանցիների մահը բռնի բնույթ չի կրել։