Ձվարանների քաղցկեղից մահացող նյույորքցի կինը բավականաչափ գումար է հավաքել այլ մարդկանց միլիոնավոր դոլարների բժշկական պարտքերը վճարելու համար, հայտնում է BBC-ն։
38-ամյա Քեյսի Մակինթայրի մահից հետո սոցցանցերում տեղադրված գրառման մեջ նա իր հետևորդներին խնդրել է մտածել իր նպատակի համար հանգանակության մասին։
Նա հայտնել է, որ մտադիր է վճարել ուրիշ մարդկանց բժշկական պարտքերը, որպեսզի «տոնի իր կյանքը»:
Կինը հավելել էր, որ իրեն բախտ է վիճակվել բարձրորակ բժշկական օգնություն ստանալ ձվարանների քաղցկեղի չորրորդ փուլի դեմ պայքարում և ցանկանում է, որ մյուսներն էլ նույնն ունենան:
Շաբաթ օրվա դրությամբ Մաքինթայրը և նրա ընտանիքը հավաքել էին ավելի քան $170,000 ոչ առևտրային RIP Medical Debt-ի միջոցով: Կազմակերպությունը վճարում է մեկ դոլար բժշկական պարտքը՝ նվիրաբերված յուրաքանչյուր փեննիի դիմաց, ինչը նշանակում է, որ Մաքինթայրի քարոզարշավը օգնել է մինչև 17 միլիոն դոլարով կրճատել չվճարված բժշկական հաշիվները:
Առողջապահության ոլորտում հետազոտություններով զբաղվող ոչ առևտրային KFF կազմակերպության գնահատմամբ, մոտ 100 միլիոն ամերիկացի բժշկական պարտք ունի:




























