Հարավային Կորեայի զինվորականները նախազգուշացրել են Հյուսիսային Կորեային չշարունակել լրտես-արբանյակի նախատեսված արձակումը՝ առաջարկելով, որ Սեուլը կարող է դադարեցնել միջկորեական խաղաղության համաձայնագիրը եւ վերականգնել դիտարկումն առաջանագծում՝ ի պատասխան արբանյակի արձակման, տեղեկացրել է AP-ն։

Հյուսիսային Կորեան անհաջողության է մատնվել առաջին երկու լրտես-արբանյակներն արձակելիս այս տարեսկզբին։ Հարավային Կորեայի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ հետաձգումը հավանաբար կապված է եղել այն բանի հետ, որ Հյուսիսային Կորեան ռուսական տեխնոլոգիաներ է ստանում, եւ Փհենյանը կարող է արձակումն իրականացնել առաջիկա օրերիկն։

Հարավային Կորեայի ՊՆ ներկայացուցիչ Կան Հոպիլը Հյուսիսային Կորեային կոչ է արել անհապաղ չեղարկել արձակման երրորդ փորձը։

Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Շին Վոնսիկը KBS հանրային հեռուստաընկերության հարցազրույցում հայտնել է, որ արձակումն սպասվում է այս ամիս ավելի ուշ, եւ Հարավային Կորեայի եւ ԱՄՆ իշխանությունները հետեւում են Հյուսիսային Կորեայի գործողություններին։