ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շրջապատը կարծում է, որ նա պետք է ավելի հարմար կոշիկներ կրի, որպեսզի նվազի ընկնելու վտանգը, գրել է Politico թերթը։
Թերթի տվյալներով՝ անգամ ընտանիքի անդամներն են անհանգստացած ԱՄՆ առաջնորդի տարիքի պատճառով, որի 81 տարին լրացավ նոյեմբերի 20-ին։
Նախագահի շրջապատում քննարկել են այն հնարավորությունը, որպեսզի Բայդենն ավելի քիչ շարժվի խցիկների առջեւ։ Բացի այդ, Բայդենին առաջարկել են ավելի հարմար կոշիկներ հագնել, որպեսզի նրա քայլվածքը «ավելի քիչ կաշկանդված թվա» եւ «ընկնելու վտանգը» նվազի։
Մինչ այդ Politico-ն գրել էր, որ ԱՄՆ նախագահը թռիչքների ժամանակ ավելի հաճախ է սկսել օգտվել կարճ ծալովի տրապից, որպեսզի ընկնելու հավանականությունը պակասի։
Սեպտեմբերի վերջին Axios տեղեկատվական պորտալը գրել էր, որ նախագահն սկսել է ավելի հաճախ կրել թենիսի մարզակոշիկներ, որպեսզի չսայթաքի։





























