Իրաքի արեւմուտքում՝ Անբար նահանգում գտնվող Այն ալ-Ասադ ամերիկյան բազան անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել, հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը։

«Անօդաչու թռչող սարքը հարձակվել է Իրաքի արևմտյան Անբարում գտնվող Այն ալ-Ասադ բազայի վրա», - ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ:

Այն ալ-Ասադը, ինչպես և Իրաքում և Սիրիայում ամերիկյան այլ բազաները, վերջերս բազմիցս ենթարկվել են հարձակումների, ինչի պատասխանատվությունը ստանձնել են Իրաքում գործող զինված շիա խմբավորումները։