Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի հակամարտության պատճառով զոհված քաղաքացիական անձանց թվաքանակն աննախադեպ է, ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը։
«Ակնհայտ է, որ մի քանի շաբաթվա ընթացքում սպանվել են հազարավոր երեխաներ։ Սա այն է, ինչը նշանակություն ունի։ Մենք քաղաքացիական անձանց սպանությունների վկաներն ենք, որոնք նմանը չունեն ոչ մի հակամարտությունում այն ժամանակներից, ինչ ես գլխավոր քարտուղար եմ»,- ասել է Գուտերիշը մամուլի ասուլիսում։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուի խորհրդական Օֆիր Ֆալքը հայտնել է, որ հարվածները, որոնք Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հասցնում է հիվանդանոցներին Գազայի հատվածում, համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին։
Մեկնաբանելով անկլավի ինդոնեզական հիվանդանոցի գնդակոծումը՝ նա ասել է, որ դա համարժեք միջոց էր։
«Մենք լիովին հետեւում ենք միջազգային իրավունքին չափակցությանը, տարբերությանը, եւ գոյություն ունի ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու ակնհայտ ռազմական անհրաժեշտություն, ու դա հենց այն է, ինչը մենք անում ենք»,- ասել է Ֆալքը CNN հեռուստաալիքին։
Նա ավելացրել է. «ՀԱՄԱՍ-ի ոչնչացման ընթացքում, ինչը հենց այժմ անում է ՑԱԽԱԼ-ը, մենք հստակ տարբերակում ենք անցկացնում քաղաքացիական անձանց եւ ահաբեկիչների միջեւ»։





























