Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազաիլ Աղամալին հրաժարվել է Նեբրասկայի նահանգի եւ Լինքոլն քաղաքի (ԱՄՆ) պատվավոր քաղաքացիությունից։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին պատգամավորն ասել է այսօր Միլի մեջլիսի իր ելույթում։

Ֆազաիլ Աղամալին նշել է, որ 1990-ականներին որոշ պատգամավորների հետ միասին այցելել է ԱՄՆ. «Մեզ շնորհեցին Նեբրասկա նահանգի եւ Լինքոլն քաղաքի պատվավոր քաղաքացիների կոչումներ։ Այսօր ես երկուսից էլ հրաժարվում եմ»։

Թե ինչով էր նա վաստակել պատվավոր քաղաքացիությունը՝ անհայտ է մնացել։ Նշենք, որ այդ պատգամավորին են պատկանում այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսին են Ֆրանսիայի կողմնակալության մեղադանքները, Հայաստանի հետ ցանկացած շփման անթույլատրելիության մասին հայտարարությունները, տարատեսակ սադրիչ հայտարարություններն էթնիկ հայերի հասցեին։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ այսօր Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է հայտարարություն ԱՄՆ-ի դեմ։ ԱՄՆ Սենատը նոյեմբերի 15-ին ընդունել է «2023թ. Հայաստանի պաշտպանության մասին ակտը»։ Սենատորները քվեարկել են այն փաստաթղթի օգտին, որը թույլ չի տալիս ԱՄՆ նախագահին շրջանցել «Ազատության աջակցության մասին օրենքի» 907-րդ ուղղումը, որն արգելում է ռազմական օգնությունն  Ադրբեջանին։ https://news.am/rus/news/792870.html