Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն այցելել է Կիեւ եւ մասնակցել Եվրամայդանի իրադարձությունների 10-ամյակի միջոցառումներին։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։
«Արժանապատվության եւ ազատության օրը (պետական տոն- ծան.՝ ՏԱՍՍ-ի) Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ առաջին տիկին Ելենա Զելենսկայան հարգել են հեղափոխության զոհերի հիշատակը։ Միջոցառմանը մասնակցել է նաեւ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն»,- նշվել է գրասենյակի կայքի հաղորդագրությունում։
Նախորդ անգամ Սանդուն Ուկրաինա այցելել էր մարտին։ Մոլդովայի նախագահը նաեւ հանդիպել է Զելենսկու հետ։





























