Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ժամանել է Ուկրաինա Մայդանում ցույցերի 10-ամյակի առիթով։ Այս մասին նա տեղեկացրել է սոցցանցերում։
«Լավ է նորից գտնվել Կիեւում, բարեկամների շրջանում»,- գրել է Միշելը X-ում։
Բացի Միշելից, Կիեւում են նաեւ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն եւ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։





























