Al Mayadeen-ի թղթակիցը եւ օպերատորը զոհվել են Լիբանանի հարավին Իսրայելի հասցրած հարվածից։ Այս մասին տեղեկացրել է Al Wataniya գործակալությունը։
Մամուլի աշխատակիցներից բացի, զոհվել է նաեւ Լիբանանի մեկ քաղաքացի։ Հարվածը հասցվել է Թեյր-Հարֆա եւ Էլ-Ջիբեյն բնակավայրերին։





























