Հրադադարի ռեժիմը Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ սպասվող գործարքի շրջանակում կշարունակվի չորս օր։ Այս մասին տեղեկացրել է Իսրայելի «Գալեյ ՑԱԽԱԼ» բանակային ռադիոն։
Նրա տվյալներով՝ գործարքի շրջանակում կազատվեն 50 պատանդներ՝ երեխաներ, նրանց մայրերը եւ, հավանաբար, տարեց կանայք։ Սակայն զինյալները կարող են խնդրել երկարացնել հրադադարի ռեժիմն այն պատրվակով, որ բոլոր անչափահաս պատանդները չէ, որ գտնվում են նույն վայրում։





























