ԱՄՆ-ն հարվածների երկու շարք է հասցրել Իրաքում «Իրանի կողմից աջակցվող զինյալներին», հայտնել են ԱՄՆ պաշտոնատար անձինք։

Մինչեւ այս շաբաթ Միացյալ Նահանգները չէր ցանկանում պատասխան միջոցներ կիրառել Իրաքում։ Երեքշաբթի երեկոյան հարված է հասցվել երկու օբյեկտի, նշվել է ամերիկացի զինվորականների հայտարարությունում։ «Այդ հարվածները ուղիղ պատասխանն են ԱՄՆ եւ կոալիցիայի ուժերի վրա Իրանի եւ Իրանի կողմից աջակցվող խմբավորումների հարձակումների»,- նշվել է հայտարարությունում։

Հարվածը ոչնչացրել է «Քաթաիբ Հեզբոլլահ» օպերատիվ կենտրոնը եւ դրա կառավարման եւ վերահսկողության հանգույցը Ալ-Անբարի եւ Ջուրֆ-էս-Սակրի կողքին (Բաղդադից հարավ), տեղեկացրել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը՝ անունը չնշելու պայմանով։