Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը դուրս է եկել պատերազմի շրջանակից եւ դարձել «ահաբեկչություն»։ Այս մասին հայտնել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը իսրայելցի պատանդների հարազատների եւ պաղեստինցիների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ հակամարտությունից տուժում են երկու կողմերն էլ։ «Ահա թե ինչ են անում պատերազմները։ Բայց այստեղ մենք դուրս ենք եկել պատերազմների շրջանակից։ Սա պատերազմ չէ։ Սա ահաբեկչություն է»,- ասել է նա։
Հովվապետը խնդրել է աղոթել այն բանի համար, որ երկու կողմերը «կրքեր չբորբոքեն» որոնք ի վերջո սպանում են բոլորին»։
Հակամարտության սկսվելու պահից Իսրայելի հարվածների հետեւանքով զոհվել է 13 000 պաղեստինցի, նրանց մոտ 40 տոկոսը՝ երեխաներ։





























