Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Ալբանիայի Հանրապետության մրցակցային մարմնի նախագահ Դենար Բիբայի հրավերով  մեկնել է Տիրանա՝ մասնակցելու «Մրցակցության պաշտպանության մասին» Ալբանիայի օրենքի ընդունման 20-ամյակին նվիրված միջազգային համաժողովին:

Այցի շրջանակում Հայաստանի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և Ալբանիայի Հանրապետության մրցակցային մարմնի միջև մրցակցության օրենսդրության կիրարկման և մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիր կստորագրվի:

Համաժողովի շրջանակում ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը որպես խոսնակ հանդես կգա միջազգային համագործակցությանը նվիրված նիստին: