«Ուրախ եմ, որ կրկին Բաքվում եմ». Այս մասին X-ում գրել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման գրասենյակի խորհրդարանական հարաբերությունների գծով պետքարտուղարի տեղակալ, Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Լեո Դոկերթին։

«Հնարավորություն ընձեռվեց տարածաշրջանային անվտանգության հարցերը քննարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մեծ Բրիտանիան աջակցում է կայուն խաղաղությանը Հարավային Կովկասում, ինչից կարող են օգտվել բոլորը»,- ասել է Դոկերթին իր գրառման մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպումից հետո նա նաև գրել է. «Մեր ընդհանուր հետաքրքրությունները  շահում են ականազերծման, թմրամիջոցների դեմ պայքարի, ահաբեկչության դեմ պայքարի և էկոլոգիապես մաքուր էներգիայի ոլորտներում համագործակցությունից»: