ՀԱՄԱՍ-ի պատանդներին Իսրայելում պաղեստինցի բանտարկյալների հետ փոխանակելու ևս մեկ գործարք կկայանա այս ամիս: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով պաղեստինցի պաշտոնյային։

«Առաջինին հաջորդելու է մարդկանց երկրորդ խումբը։ Փոխանակումը կազմակերպելու համար նրանց կպահանջվի չորս-հինգ օր․ 50 իսրայելցի պատանդ կփոխանակվի 150 պաղեստինցի բանտարկյալի հետ»,- հայտարարել է նա լրագրողներին՝ անանունության պայմանով։

Գործակալության տվյալներով՝ երկու պայմանավորվածությունների արդյունքում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մոտ 240 պատանդներից ազատ կարձակվի 100-ը։