Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը, հոկտեմբերի հարձակմամբ  նոկաուտի ենթարկեց Իսրայելին։ Նման կարծիք է հայտնել Իրանի  հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։

«Եթե խոսենք վերջին իրադարձությունների մասին, ապա սիոնիստական ​​ռեժիմը նոկաուտի ենթարկվեց  Ալ-Աքսայի ջրհեղեղի ժամանակ (ՀԱՄԱՍ»-ի գործողության անվանումը)»,- նրա խոսքն է մեջբերում Mehr-ը։ Խամենեին ելույթ է ունեցել Ասիական խաղերին և Ասիական պարալիմպիկ խաղերին մասնակցած իրանցի մարզիկների հետ հանդիպմանը։

Խամենեին ավելացրել է, որ հիվանդանոցների վրա Իսրայելի հարձակումները նման են նրան, թե ինչպես է «մրցույթում պարտված մարզիկը վրեժխնդրությամբ հարձակվում հակառակորդ թիմի երկրպագուների վրա»:

Նոյեմբերի 19-ին Իրանի հոգևոր առաջնորդը կոչ էր արել իսլամական երկրներին «գոնե ժամանակավորապես» խզել հարաբերությունները Իսրայելի հետ՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունների պատճառով: