Նավթի գնանշումները հինգշաբթի առավոտյան իջնում են՝ ՕՊԵԿ+-ի նախարարական հանդիպման տեղափոխման եւ ԱՄՆ-ում պաշարների կտրուկ աճի մասին լուրերի ֆոնին նախօրեի իջեցումից հետո։

Brent-ի հունվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 0,98 դոլարով (1,2 տոկոս)՝ մեկ բարելը 80,98 դոլար։ Չորեքշաբթի Brent-ը էժանացել էր 0,49 տոկոսով՝ մեկ բարելը 81,96 դոլար, իսկ աճուրդի ընթացքում ֆյուչերսների գինը հասել է մեկ բարելը 78,41 դոլարի։ WTI-ի հունվարյան ֆյուչերսները այդ ընթացքում  Նյու Յորքի առեւտրային բորսայում (NYMEX) էժանացել են 0,83 դոլարով՝ մեկ բարելը 76,27 դոլար։ Նախորդ աճուրդում գործարքը էժանացել էր 0,67 դոլարով՝ մեկ բարելը 77,1 դոլար, օրվա նվազագույնը կազմել է մեկ բարելը 73,79 դոլար։