Թուրքիան ՆԱՏՕ-ին տեղեկացրել է, որ մինչեւ դաշինքի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը չի վավերացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը։ Հանդիպումը տեղի է ունենալու հունվարի 28-29-ին, տեղեկացրել է Reuters-ը։

Մինչ այդ Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը հայտարարել էր, որ իր երկիրը պետք է որքան հնարավոր է շտապ դառնա ՆԱՏՕ լիիրավ անդամ Ռուսաստանի հնարավոր սպառնալիքների պատճառով։ Նա տեղեկացրել է, որ չի կարող նշել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացի ժամկետը, բայց հույս է հայտնել, որ Թուրքիան եւ Հունգարիան արդյունքում կվավերացնեն անդամակցությունը։

Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայց է ներկայացրել 2022թ. Ֆինլանդիայի հետ միասին։ 2023թ. ապրիլի 4-ին Ֆինլանդիան պաշտոնապես դարձավ դաշինքի անդամ։ Հունգարիան Թուրքիայի հետ միասին ՆԱՏՕ վերջին անդամներն են, որոնք դեռ չեն տվել իրենց համաձայնությունը Շվեդիայի անդամակցությանը։ 2023թ. հոկտեմբերին Թուրքիան մեղմել է հռետորաբանությունը Շվեդիայի հանդեպ, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անձամբ խորհրդարանի դիտարկմանն է ներկայացրել վավերացման մասին արձանագրությունը։