Հարավկորեական հետախուզությունը կարծում է, որ Հյուսիսային Կորեան հազիվ թե միջուկային փորձարկումներ կատարի եւ նոր հետախուզական արբանյակներ արձակի մինչեւ տարեվերջ, բայց դա կարող է անել 2024թ.։ Այս մասին տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝  հղում կատարելով «Քաղաքաիական ուժ» կառավարող կուսակցության հետախուզության գծով խորհրդարանական կոմիտեի փոխնախագահ Յու Սան Բոմին։

Հարավկորեացի պատգամավորը նշել է, որ երկրի Պետական հետախուզական ծառայությունը չի գրանցի Հյուսիսային Կորեայլի յոթերորդ միջուկային փորձարկման նշաններ «առաջիկա օրերին»։

«2023թ. միջուկային փորձարկումների հավանականությունը բարձր չէ։ Բայց 2024թ. այն կարող է իրականացվել ցանկացած ժամանակ, եթե լինի Կիմ Չեն Ընի համապատասխան որոշումը»,- ասել է նա՝ նշելով, որ Հյուսիսային Կորեայի կողմից արբանյակների լրացուցիչ արձակումները մինչեւ տարեվերջ խնդրահարույց կլինեն, բայց հաջորդ տարի դրանց արձակման հավանականությունը «մնում է բաց»։

Հարավկորեական հետախուզության կարծիքով՝ Հյուսիսային Կորեայի տիեզերասարքերի արժեքավորությունը ցածր է այն պատճառով, որ դրանցից ստացվող տեղեկությունը այնքան էլ օգտակար չէ հետախուզական նպատակների համար։