Լիտվայի Սեյմում (խորհրդարանում) խորհրդարանական ընդդիմությունը պնդել է, որպեսզի խոսնակ Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենը հրաժարական տա «Լիտվայի լիբերալների միություն» կուսակցության (որի նախագահն է Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենը) հանդեպ դատարանի մեղադրական դատավճռի հետ կապված։ Այս մասին լրագրողներին ասել է «Դեմոկրատները հանուն Լիտվայի» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը», որը խորհրդարանական ընդդիմության ղեկավարներից մեկն է։

«Ավելի լավ կլիներ, որ Սեյմը կողմնորոշվեր՝ կարո՞ղ է արդյոք խորհրդարանի ղեկավարը շարունակել աշխատանքն այդ պաշտոնում, ստուգել՝ վստահո՞ւմ է արդյոք խորհրդարանը խոսնակին, եթե նա ինքը հրաժարական տալ չի ցանկանում»,- ասել է նա։

Նախօրեին Լիտվայի վերաքննիչ դատարանը 2016-ից շարունակվող կոռուպցիայի գործով (որտեղ խոսվում է ավելի քան 100 հազար եվրո կաշառքի մասին) անցնողներին դատապարտել է բանտարկության՝ իրական ժամկետներով։ Գործով անցնողներից մեկը՝ խոսնակի նախորդը լիբերալների կուսակցության նախագահի պաշտոնում, Էլիգիյուս Մասյուլիսը, դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման։ Կուսակցությունը որպես իրավաբանական անձ պատժվել է եւ պետք է վճարի մոտ 377 հազար եվրո տուգանք։

Չմիլիտե-Նիլսենը հայտարարել է, որ հրաժարականի պատճառ չի տեսնում։ «Կուսակցության նախագահ ես դարձել եմ 2019թ. եւ անձամբ կապված չեմ 2016թ. պատմության հետ»,- ներկայացրել է նա իր դիրքորոշումը։