Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան ուժերը հրթիռային հարձակման են ենթարկվել: Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։
Ալիքի հաղորդմամբ՝ հարձակումն իրականացվել է Դեյր էզ-Զոր նահանգի Կոնիկո նավթագազային հանքավայրի մոտ տեղակայված բազայում տեղակայված ամերիկյան զորքերի վրա։ Հեռուստաալիքը լրացուցիչ մանրամասներ չի հաղորդում։
Ավելի վաղ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ չորեքշաբթի առավոտյան ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրաքում գտնվող օբյեկտներին՝ ի պատասխան Իրանի կողմից ենթադրաբար աջակցվող շիա խմբավորումների հարձակումների։ Պենտագոնի տվյալներով՝ հոկտեմբերի 17-ից ի վեր ԱՄՆ-ի զորքերը Սիրիայում և Իրաքում առնվազն 66 անգամ հարձակման են ենթարկվել: Սիրիայի տարածքում մոտ 900 ամերիկացի զինծառայող է տեղակայված, իսկ Իրաքում՝ 2,5 հազար։





























