Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա, կլուսավորվեն Գորիսի ժայռերը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Գորիսի համայնքապետարանից։
Նշվում է, որ ժայռերի լուսավության ծրագրի նախագծային աշխատանքները ավարտական փուլում են, ավարտից հետո կմեկնարկեն լուսավորության անցկացման աշխատանքները:
Համայնքապետարանի հրապարակած լուսանկարներում լուսավորվող ժայռերի նախնական տեսքն է: Լույսերը լինելու են միագույն, սակայն հնարավոր է լինելու երանգները փոխել տարվա տարբեր եղանակներին համահունչ:
«Ծրագիրը Գորիսի գրավչությունը էլ ավելի բարձրացնելու նոր հնարավորություն է, որն իրականացվելու է Գորիսի համայնքապետարանի կողմից՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարա¬¬վա¬յին Կովկասում» ծրագրի շրջանակներում, Գերմանիայի տնտեսական համագոր¬ծակ¬ցության և զար¬գացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստա¬նում՝ Շվեյցարիայի զար¬¬գաց¬ման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆի¬նան¬սավորմամբ: Ծրա¬գիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախա¬րա-րության (ՏԿԵՆ) հետ համատեղ»,-նշում են համայնքապետարանից։




























