Նոր Օռլեանից հարավ-արևելք գտնվող խողովակաշարից Մեքսիկական ծոց կարող է մոտ 1,1 միլիոն գալոն նավթ արտահոսել, հայտնում է ABC News-ը։
Այժմ նրանք փորձում են պարզել արտահոսքի պատճառն ու տեղը: Main Pass Oil Gathering (MPOG) ընկերությանը պատկանող խողովակաշարը փակվել է։
«Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ՝ միջադեպի հանգամանքները համատեղ հետաքննում են ԱՄՆ առափնյա պահպանությունը, MPOG-ը և Լուիզիանայի նավթի արտահոսքի համակարգողի գրասենյակը։
Միսիսիպի գետի դելտայի ափից 30 կիլոմետր հեռավորության վրա նավթի արտահոսք է հայտնաբերվել։ Ուժեղ քամու պատճառով նավթի մի մասը ցրվել և գոլորշիացել է։ Սակայն ջրի մակերեսին դեռ նկատելի էին նավթին բնորոշ բծերը։ WWL-TV-ի տվյալներով՝ 1,1 միլիոն գալոն նավթի կորուստը արձանագրվել է նաև խողովակաշարերի սենսորների կողմից։
Բացի վթարի պատճառներից, կուսումնասիրվի վայրի բնությանը հասցված վնասը։ Շաբաթ օրը Լուիզիանայի ափերի մոտ նավթով պատված երկու հավալուսն է նկատվել, հայտնել է ԱՄՆ-ի ձկնաբուծության և վայրի բնության դեպարտամենտը:





























