Ուրբաթ օրը նավթի հենանիշային գները շարունակում են նվազել։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գնանշումները կազմել են 81,33 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,09 դոլարով (0,1%) ցածր է նախորդ նստաշրջանի փակման գնից։ Հինգշաբթի օրն այս պայմանագրերը նվազել են 0,54 դոլարով (0,7%)՝ հասնելով 81,42 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

WTI նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) առավոտյան էլեկտրոնային առևտրի ժամանակ նվազել է 0,7 դոլարով (0,9%)՝ հասնելով 76,42 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։