Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը հայտարարել է, որ իշխանությունները նոյեմբերի 23-ի ուշ երեկոյան Դուբլինում անկարգություններից հետո կվերանայեն ատելության դեմ ուղղված օրենքները, հայտնում է Reuters-ը։

Առաջիկա շաբաթների ընթացքում մենք կներկայացնենք նոր օրենքներ, որոնք թույլ կտան Գարդային(ոստիկանությանը) ավելի լավ օգտագործել տեսանկարահանող սարքերից երեկ հավաքված ապացույցները, և մենք նաև արդիականացնում ենք մեր օրենքներն ատելության խոսքի և, ընդհանրապես, ատելության դեմ»,- պարզաբանել է վարչապետը։

Նա ավելացրեց, որ Իռլանդիայի օրենսդրությունը չափազանց հնացած է սոցիալական մեդիայի դարաշրջանի համար և պետք է արդիականացվի շաբաթների ընթացքում:

Նոյեմբերի 23-ի երեկոյան Դուբլինում անկարգություններ են տեղի ունեցել այն պատճառով, որ միգրանտը դանակով հարձակվել է երեք երեխաների և կնոջ վրա։ Նոյեմբերի 24-ի առավոտյան անկարգություններն արդեն ավարտվել էին։

Ենթադրվում է, որ հարձակվողը ալժիրցի միգրանտ է: Նոյեմբերի 23-ի ուշ երեկոյան մարդիկ հավաքվել էին Պարնելի հրապարակում, որտեղ ավելի վաղ տեղի էր ունեցել միջադեպը, և հարձակվել էին մի քանի ոստիկանների վրա՝ նրանց վրա նետելով պիրոտեխնիկա, վիրավորելով առնվազն մեկին։ Անկարգություն անողները հրկիզել են նաեւ ոստիկանական մեքենաներից մեկը։ Ջարդերից հետո իրավապահները բերման են ենթարկել 34 մարդու։