Եվրոպացի առաջնորդները Ադրբեջանի հետ գազի համար են բարեկամ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Ադրբեջան կատարած այցի ժամանակ հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
«13 տարի առաջ մենք առաջին անգամ այստեղ էինք վարչապետի հետ և քննադատության ու հարձակման ենթարկվեցինք Եվրամիության մեր գործընկերների կողմից Ադրբեջան գալու համար։ Այդ եվրոպացի և այլ արևմտյան քաղաքական գործիչները, որոնք այն ժամանակ մեզ քննադատում էին և հարձակումներ էին իրականացնում մեր վրա, հիմա ամեն ինչ անում են, որպեսզի լուսանկարվեն Ադրբեջանի նախագահի հետ՝ բնական գազ ստանալու համար»,- հավելեց նա։





























