Եղվարդի խճուղում` «Բարձրավոլտ Էլեկտրական  ցանցեր» ՓԲԸ «Զովունի» ենթակայանի դիմաց, այսօր` հոկտեմբերի 26-ի գիշերը, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մեկ այլ վրաերթ է տեղի ունեցել հոկտեմբերի 25-ի երեկոյան, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 14-րդ կմ-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 47-ամյա մի տղամարդու եւ  մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց:

Կատարվում է քննություն: