Դանիան 380 միլիոն դոլարով կավելացնի Ուկրաինային ռազմական աջակցությունը, հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։

Այս միջոցները կլինեն ի հավելումն 800 միլիոն դոլարի, որը նա արդեն խոստացել է ծախսել Կիևի համար ռազմական նվիրատվությունների վրա, հայտնում է «Ունիանը»։ Դանիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, հայտարարել է, որ կներառի այդ ֆինանսավորումը Ուկրաինային իր դաշնակցային պարտավորությունների մեջ:

Ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ի անդամներն իրենց ՀՆԱ-ի 2%-ը կհատկացնեն պաշտպանական ծախսերին:

Ընդհանուր առմամբ, Դանիան խոստացել է Ուկրաինային հատկացնել մոտ 3,4 միլիարդ դոլար 2025-2027 թվականների ընթացքում։