Ֆրանսիայի նախկին դեսպանները Գազայի պատերազմում քաղաքական կարգավորման  կոչ են արել՝ «պատրանքային» անվանելով պաղեստինյան ՀԱՄԱՍ  խմբավորման ոչնչացման Իսրայելի հայտարարած նպատակը:

Le Monde-ում հրապարակված հոդվածում 18 նախկին դեսպանները հայտարարել են, որ Իսրայելը ձեռնամուխ է եղել Գազայում համապարփակ պատերազմի ռազմավարությանը, որը «որքան որքան դաժան, այնքան էլ ապարդյուն է և գնալով ավելիատ հարցեր է առաջացնում»:

«ՀԱՄԱՍ-ն արմատախիլ անելն ավելի շատ կարգախոս է, քան իրատեսական նպատակ»,- գրել են նրանք։

«2006 թվականին Իսրայելն արդեն հայտարարել էր «Հեզբոլլահն» արմատախիլ անելու իր ցանկության մասին՝ հայտնի արդյունքներով։ Այս ռազմավարությունը պատրանքային է։ ՀԱՄԱՍ-ը, որն արդեն հինգ մահաբեր  ռազմական արշավների թիրախ է դարձել, անխուսափելիորեն  նորից կվերածնվի: Բանակը չի կարողանա պարտության մատնել ինչպես Գազայում, այնպես էլ Արևմտյան ափում պաղեստինցի  բնակչության զգալի մասի  աջակցությունը վայելող շարժումը՝ ի դեմս որակազրկված Պաղեստինի ինքնավարության»,- նշվում է հոդվածում։

Նախկին դիվանագետները հայտարարել են, որ երկու պետություններիստեղծման որոշումը դեռ արժե փորձել, չնայած այն «կառուցելն ավելի ու ավելի դժվար է դառնում»՝ ավելի մեծ Երուսաղեմի անեքսիայի և օկուպացված Արևմտյան ափում բնակավայրերի աճի պատճառով:

Նրանք  հայտարարել են նաև, որ «ամեն ինչ պետք է անել» Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև քառօրյա զինադադարը երկարաձգելու և կայուն հրադադարի հասնելու համար։