Սիերա Լեոնեի նախագահ Ջուլիլուս Մաադա Բիոն հայտարարել է, որ մայրաքաղաք Ֆրիթաունում զորամասերի վրա հարձակման ղեկավարների մեծ մասը ձերբակալվել է։

«Մենք կապահովենք, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է Բիոն ազգային հեռուստատեսությամբ։ «Հավաստիացնում եմ բոլորին, որ մենք հաղթահարել ենք այս խնդիրը»,- ասել է նա։

Ավելի վաղ կառավարությունը հայտարարել էր, որ անվտանգության ուժերը հետ են մղել զինվորների հարձակումը, որոնք փորձում էին թափանցել Ֆրիթաունի զինվորական պահեստ կիրակի վաղ առավոտյան։

Մտցվել է պարետային ժամ։ Քաղաքում լսվել են հրաձգության ձայներ, հարձակվողները գրոհել են բանտը եւ ոստիկանական տեղամասը։

Երկրի նախկին նախագահ Էռնեստ Բայ Կորոման հայտարարել է, որ զինվորական պահապանը, որը գործուղվել էր իր նստավայր մայրաքաղաքում, գնդակահարվել է դիմահար, «մեկին տարել են անհայտ ուղղությամբ»։

Քաղավիացիայի վարչությունը կոչ է արել ավիաընկերություններին տեղափոխել ավիաչվերթները պարետային ժամի հայտարարումից հետո։