ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կոչ է արել երկարաձգել ռազմական գործողությունների դադարեցումը Գազայի հատվածում՝ լրացուցիչ օգնություն տրամադրելու և Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման համար։
«Կոչ եմ անում երկարացնել դադարը։ Սա շատ անհրաժեշտ օգնություն կտրամադրի Գազայի բնակչությանը և կազատի ավելի շատ պատանդներ», - լրագրողներին ասել է Սթոլթենբերգը:
Նա նաև ասել է, որ Իրանը պետք է զսպի իր «խամաճիկներին»: Համասը տարածաշրջանային դաշինքի մի մասն է, որը ներառում է Իրանը, Սիրիան և Լիբանանի Հեզբոլլահը, որոնք ընդհանուր առմամբ դեմ են Մերձավոր Արևելքում և Իսրայելում ԱՄՆ քաղաքականությանը:





























