Հայաստանի ԿԳ նախարարության պատվերով, Մխիթար Սեբաստացի  կրթահամալիրում մեդիաօլիմպիադայի ծրագրով, Արցախի Գանձասարի «Գանձասար» ճամբարում տեղի կունենա Հայաստանի եւ Արցախի հանրակրթական դպրոցների սովորողների եւ նրանց ուսուցիչների, ստեղծագործական հավաքը:

Հոկտեմբերի 28-ին` ժամը 16.00-18.00-ին տեղի ունենալիք օլիմպիական ճամբարի հանդիսավոր հավաքին հրավիրված են ՀՀ  եւ  ԼՂՀ Կրթության եւ գիտության նախարարները, կրթահամալիրի տնօրենը, օլիմպիական ճամբարի հովանավորներ «Յունիքոմփ» ընկերության, «ԲեյզՄեթըլս» ՓԲԸ-ի (Դրմբոն), «Դար» հիմնադրամի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի արհմիութենական կազմակերպության ներկայացուցիչները, Վանաձորի, Գավառի, Գորիսի, Ծաղկունքի, Հրազդանի,  Շուշիի, Ստեփանակերտի, Վանքի, Ասկերանի գործընկեր դպրոցների տնօրենները, Հայաստանում եւ Արցախում մեդիաօլիմպիադայի,  մեդիակրթության զարգացմամբ ու տարածմամբ հետաքրքրված անձանց, կազմակերպություններին, լրագրողներին: