Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը օրվա երկրորդ կեսին կալանք է դրել «Հայկական ժամանակ» թերթի խմբագրության հաշիվների վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց թերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը` հավելելով, որ վաղը իրենք պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանին, Լեւոն Սարգսյանին ու Սամվել Ալեքսանյանին յուրաքանչյուրին կվճարեն 2 միլիոն 44 հազար դրամ: Ըստ որում` դատարանի սահմանած գումարը` 6 միլիոն 234 հազար դրամը, «Հայկական Ժամանակը» վճարելու է հանգանակության միջոցով հավաքված գումարից:
Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն փետրվարի 7-ին տեղի ունեցած դատական նիստում մասամբ բավարարել է Հայաստանի ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, ՀՀԿ խմբակցությունից Լեւոն Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի կողմից «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ ներկայացված հայցը:



























