Լեհաստանի հյուսիսարևելքում անհայտ տղամարդը հարձակվել է դպրոցի վրա. Այս մասին հայտնում է RMF FM ռադիոկայանը։

Ռադիոկայանի տեղեկություններով, տղամարդը դանակով հարձակվել է Օստրոլենկի քաղաքի մոտ Կաձիդլո  շրջանային դպրոցական համալիրի վրա։ Առնվազն երկու մարդ վիրավորվել է։ Հարձակվողին հաջողվել է փախչել։