2003 թվականին Վրաստանը ավելի շատ պարտք ուներ, քան այսօր, ինչը նշանակում է, որ Վրաստանի գործող ղեկավարությունը պարտքը ծախսել է զարգացման վրա: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, հայտնում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:

«Նախկին ղեկավարությունը պարտք էր անում եւ ստացված փողը տուն էր տանում, վատնում էր օդում, իսկ մենք այն ներդնում ենք երկրի զարգացման համար, այդ պատճառով էլ պետք է շարունակենք պարտք վերցնել»,-մեկնաբանել է Վրաստանի նախագահը:

Հիշեցնենք, որ այսօր Բաթումի քաղաքում Սահակաշվիլիի ղեկավարությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ, որին նախարարների հետ ներկա էին նաեւ խորհրդարանի անդամները, բիզնես ոլորտի ներկայացուցիչները եւ այլք: