Երեւանի Աբովյան 26 հասցեում, այսօր` հոկտեմբերի 26-ին, բացվել է ALDO կանացի եւ տղամարդու կոշիկների եւ աքսեսուարների խանութ-սրահը: Աշխարհի 66 երկրներում 1500 խանութ ունեցող ֆիրմայի ապրանքներն արդեն կարող է գնել հայ սպառողը: Խանութի բացմանը ներկա էին հայտնի անձինք` քաղաքական գործիչներ, մոդելներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, սերիալների դերասաններ եւ այլք:
Նշենք, որ ALDO հիմնադրվել է 1927թ Կանադայում, այնուհետեւ այն ներկայացվել է ԱՄՆ-ում եւ 2002թ մուտք է գործել միջազգային ասպարեզ: Խանութի բացմանը ներկա հյուրերը հետաքրքրությամբ ուսումնասիրում էին տեսականին, շնորհավորում միմյանց` Հայաստանում նոր բրենդի մուտքի կապակցությամբ: Գեղեցկուհի, մոդել Լուսինե Թովմասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծանոթ է այս բրենդին, արտասահմանում օգտվել է դրա ապրանքներից: Նա ուրախ է խանութի բացման առթիվ, քանի որ այսուհետ նաեւ այստեղ կկարողանա գնել ALDO-ի ապրանքները:




























