Թուրքական «ATAC CONSTRUCTION AND INDUSTRY» կազմակերպությունը Վրաստանի Սամեգրելոյի տարածաշրջանում հիդրոէլեկտրոկայանների կասկադ է կառուցում, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Ըստ գործակալության, այսօր թուրքական կազմակերպության եւ Վրաստանի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարության միջեւ կնքվել է փոխըմբռնման համապատասխան հուշագիր:
Հուշագիրը ստորագրել են Վրաստանի էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Մարիամ Վալիշվիլին եւ թուրքական կազմակերպության ղեկավարների խորհրդի կառավարիչ Ալիլ Աթամանը:
Ստորագրված փաստաթղթի համաձայն, Սամեգրելոյի Մագանա գետի վրա կկառուցվի Մագանա եւ Լեքարդեի հիդրոէլեկտրոկայանների կասկադ:
Նշենք, որ կասկադի կառուցումը կսկսվի 2013 թվականի մայիսին եւ կավարտվի 2016 թվականի հունվարին: Թուրքական կազմակերպությունը կիրականացնի 60 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում:


























