Հայաստանի Ազգային ժողովի դեկտեմբերի 8-ի նիստում քննարկվել է մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցությունները թափուր պաշտոնի համար առաջադրել են Մանվել Բադալյանի թեկնածությունը։
Վերջինիս կենսագրությունը ներկայացրել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։





























